Անցնել բովանդակությանը
Հավելվածներ / Կայքեր / AI

Մեր թիմում աշխատում են փորձառու ծրագրավորողներ և վեբ դիզայներներ, որոնք ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կօգնեն ձեր բիզնեսին աշխատել ավելի արդյունավետ և բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։

2021 թվականիցՀեռավար թիմ · Երևան, Հայաստան
Ինչ ենք անում

Երեք արհեստ։ Մեկ թիմ։ Զրո փոխանցում։

  1. Բջջային հավելվածներ

    iOS և Android համակարգերի համար ստեղծում ենք ցանկացած բարդության հավելվածներ՝ հարմարավետ ինտերֆեյսով, արագ գործարկմամբ և ժամանակին իրականացվող թարմացումներով։

    Տեսնել՝ ինչպես
  2. Վեբ ծրագրավորում

    Ստեղծում ենք ինչպես պարզ լենդինգ էջեր, այնպես էլ բարդ ֆունկցիոնալությամբ օնլայն խանութներ։

    Տեսնել՝ ինչպես
  3. AI ինտեգրումներ

    Առաջարկում ենք AI-ի ամենաարդյունավետ լուծումները՝ ձեր աշխատանքային գործընթացներն ավտոմատացնելու և պարզեցնելու համար։

    Տեսնել՝ ինչպես
005 / ԳՈՐԾԸՆԹԱՑ

Ինչպե՞ս ենք մենք աշխատում։

  1. 01

    Շրջանակ

    Ուսումնասիրում ենք ձեր բիզնեսը, նպատակները, խնդիրներն ու նախագծի շրջանակները։ Սահմանում ենք անհրաժեշտ գործառույթները, ժամկետներն ու աշխատանքի փուլերը՝ առաջարկելով առավել արդյունավետ լուծում։

  2. 02

    Կառուցում

    Գաղափարները վերածում ենք պատրաստի թվային պրոդուկտի։ Ստեղծում ենք ժամանակակից դիզայն, մշակում անհրաժեշտ գործառույթներն ու մանրակրկիտ թեստավորում յուրաքանչյուր տարր՝ ապահովելով արագ, հարմարավետ և անխափան

  3. 03

    Թողարկում

    Նախապատրաստում ենք նախագիծը գործարկման, իրականացնում վերջնական ստուգումները և հրապարակում պատրաստի պրոդուկտը։ Համոզվում ենք, որ ամեն ինչ աշխատում է ճիշտ և հասանելի է օգտատերերին։

  4. 04

    Աջակցություն

    Մենք ձեր կողքին ենք մնում նաև գործարկումից հետո։ Հետևում ենք համակարգի կայուն աշխատանքին, վերացնում առաջացող խնդիրները, իրականացնում թարմացումներ և օգնում ձեր նախագծին շարունակաբար զարգանալ։

006 / AI

Ի՞նչ կարող է անել AI օգնականը։

  1. 01

    Պատասխանել ձեր փոխարեն

    Ուսումնասիրելով ձեր տրամադրած բոլոր տվյալները, ֆայլերն ու նախկին պատասխանները՝ AI-ը կպատրաստի տեղեկատվական սցենարներ, որոնց օգնությամբ կկարողանա պատասխանել հաճախորդների հարցերին՝ խնայելով ձեր ժամանակը։ Եթե արհեստական բանականությունը չիմանա որևէ հարցի պատասխանը, ապա այդ մասին հստակ կտեղեկացնի՝ սեփական ենթադրություններով պատասխաններ հորինելու փոխարեն։

  2. 02

    Կատարել բարդ առաջադրանքներ

    AI օգնականը կարող է աշխատել մեծ ծավալի տեղեկատվության հետ՝ տեսակավորել, վերլուծել և խմբագրել այն։ Բացի այդ, այն կարող է լրացնել ձևաթղթեր, ստեղծել հարցումներ, գրանցումներ կատարել և հիշեցնել դրանց մասին։ Պատմե՛ք մեզ, թե ինչ նպատակների համար է ձեզ անհրաժեշտ AI օգնականը, և մենք կառաջարկենք ձեր բիզնեսին համապատասխան լուծում։

  3. 03

    Գնահատել որակը

    AI օգնականը թեստավորում է կայքում ներդրված բոլոր նոր գործառույթները՝ նախքան դրանց ամբողջական գործարկումը։ Եթե ցանկանում եք ավելացնել նոր գործառույթ, AI օգնականը կփորձարկի այն՝ հանդես գալով սովորական հաճախորդի դերում։ Այն կհայտնաբերի սխալները, կմատնանշի դրանք, իսկ ուղղումներից հետո կրկին թեստավորում կիրականացնի։ Դրանից հետո դուք կկարողանաք հանգիստ և վստահ ակտիվացնել նոր գործառույթը։

011 / ԿԱՊ

Գաղափար ունե՞ք։ Պատմե՛ք մեզ դրա մասին։